Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

ԱԱԾ-ն ավարտել է սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննություննը. գործն ուղարկվել է դատարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, 2019-2020 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված և վճարված աշխատավարձերի փաստաթղթեր, միանվագ պարգևատրման մասին հրամաններ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից, չաշխատած օրերի դիմաց, վերջիններիս անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ: Ավելին՝ Գ. Ժ.-ի և Վ.Վ.-ի աշխատավարձի վճարման բանկային քարտերը փաստացի գտնվել են աշխատակազմի ղեկավարի տրամադրության տակ և նա վերջիններիս անվամբ փոխանցված ընդհանուր՝ 3.638.425 դրամը, անձամբ, տարբեր բանկոմատներից կանխիկացրել և ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ մնացած՝ 3.710.151 դրամ գումարը տնօրինվել է Կ. Գ.-ի, Ե. Մ.-ի և Ա. Կ.-ի կողմից։

Նկարագրված արարքը կատարելու համար 2020 թվականի հուլիսի 29-ին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:

Միևնույն ժամանակ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնության առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմում նույնաբնույթ խախտումները վերացնելու, դրանց պատճառները պարզելու և խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում