Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մեր հարևանները ԱՄՆ-ի համար ռազմավարական գործընկեր են, իսկ մենք՝ զրուցակից. Հայ-ամերիկյան օրակարգը՝ խղճուկ վիճակում

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել է  Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, ինչի մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Այդ ձևաչափը ստեղծվել է հեղափոխությունից հետո: Երկրորդ փուլը, որ համավարակի պատճառով անցկացվելու է հեռավար ձևաչափով, նախ քննարկվելու է առաջինից հետո պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու դիտարկելու է նոր հեռանկարները:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, սակայն, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը խղճուկ վիճակում է. «Մեր հարևանները Միացյալ նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող պետություններ են, մենք ընդամենը՝ առաջնահերթություն ունեցող պետություն ենք կարգավիճակի առումով։ Եվ ընդամենը ռազմավարական երկխոսության մակարդակ ունենք Մաիցյալ Նահանգների հետ։ Բայց երբ նայում ես ռազմավարական երկխոսության շրջանակներում ներառված հարցերին, հասկանում ես, որ դրանք իրենցից որևէ լրջություն չեն ներկայացնում։ Այսինքն՝ լուրջ հարցեր չեն, բարձր մակարդակում քննարկման ենթակա հարցեր չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում առաջին տեղում շարունակում է մնալ ամերիկյան օգնությունը՝ որպես առաջնահերթություն.«Եվ եթե նկատել եք՝ այն, ինչի մասին խոսել են երկու պետությունների միջին օղակի պաշտոնյաները, վերաբերում են բացառապես Միացյալ Նահանգներից Հայաստանին տրամադրվելիք օգնությանը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, խորհրդատվություն այդ ոլորտի հետ կապված, USID-ի գործունեությունը որպես Միացյալ Նահանգների կողմից օգնություն տրամադրող պետական կառույց։ Այնպես որ եթե նայում ես օրակարգը՝ հասկանում ես, որ այն իրականում ոչ քաղաքական, ոչ  էլ տնտեսական օրակարգ է»։

Սուրեն Սարգսյանը նշեց՝ Հայաստանը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների հետ առևտուր իրականացնող 170-րդ պետությունը.«Եթե նայենք՝ կհասկանաք, թե ինչ վիճակում է այդ օրակարգը։ Ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան օրակարգը գտնվում է խղճուկ վիճակում և դա մեր կողմից նախաձեռնողականության պակասի արդյունք է»։

Որքան էլ այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկել է իշխանափոխությունից հետո, Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ, դա չի նշանակում, որ լուրջ կարևորության մակարդակի ենք բարձրացել.«Անունը ռազմավարական երկխոսություն է, բայց մեր հարևանները Միացյալ Նահանգների համար ռազմավարական գործընկեր են, իսկ մենք ռազմավարական զրուցակից։ Մեծ  հաշվով՝ սա է ընդհանուր իրավիճակը, նայեք օրակարգը ու կտեսնենք, թե ինչ օրակարգով են առաջնորդվում երկկողմ հարաբերությունները»։

Արդյոք Հայաստանին խանգարում է Ռուսաստանի հետ համագործակցությունը, ռուսական տնտեսական և անվտանգային կառույցներում գտնվելու հանգամանքը, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը  պատասխանեց.«Դա բացարձակ չի խանգարում, որովհետև մյուս պետությունները, որոնք Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրացիոն ծրագրեր ունեն, օրինակ Ղազախստանը, Միացյալ Նահանգների հետ փայլուն հարաբերություններ ունի ու ռազմավարական գործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել՝  նախագահների մակարդակով։Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգների հետ շատ ավելի ակտիվ աշխատում է Ուզբեկստանը, որը Միացյալ Նահանգների համար կարևորագույն պետություն է Միջին Ասիայում։ Այնպես որ չի կարելի ասել, որ պատճառը Ռուսաստանն է։ Պատճառը մեր նախաձեռնողականության պակասն է կամ բացակայությունը»։

Մարիամ Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում