Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն է ընդունել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է, որ դրանք «ոչ ազատ են, ոչ արդար»: Փաստաթուղթը հրապարակվել է Ռադայի կայքում:
«Ուկրաինայի Գերագույն ռադան կարծում է, որ Բելառուսի նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Ընտրություններն անցկացվել են թեկնածուների միջեւ ազատ մրցակցության լիակատար բացակայության, անկախ լրատվամիջոցների և այնպիսի միջազգային կազմակերպությունների հեղինակավոր դիտորդների, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, բացակայության պայմաններում»,- ասվում է փաստաթղթում:
Հայտարարությանը կողմ է քվեարկել է 228 պատգամավոր: