Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը:
«Իսկ ինչ է լինելու այն քաղաքացու հետ, որը նստելու է տաքսի, որի գազաբալոնային համակարգը պայթելու է, եթե ԱԺ-ն այս օրենքին, ենթադրենք, դեմ քվեարկի»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը` արձագանքելով ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի ելույթին:
Նա ընդգծեց` եթե 300 հազար մեքենա կա, որը կարող է պայթել, ուրեմն պետք է շտապ գործողություն ձեռնարկենք և ստուգենք. «Քաղաքացին պետք է շնորհակալ լինի, եթե իրեն ասեն, որ շուտով քո բալոնը կարող է տրաքել, պետք է փոխես»:
Մանրամասն՝ տեսանյութում: