Երեկ առաջին դասարանցիների ընդունելությունը կարծես թե նախավարժանք էր` հասկանալու համար, թե հաջորդ օրն ինչ պիտի լիներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը:
«Ըստ ուղեցույցի մենք արդեն գծանշումները կատարել էինք: Դպրոցը մեծ է, այսօր աշխատել է 6 մուտք, այնպիսի բաժանում է եղել, որ կարողացել են երեխաները հեռավորությունը պահպանելով մուտք գործել: Մենք շատ արագ աշխատեցինք, որովհետև նաև լինելով առաջին օրը պետք է կարողանայինք երեխաների մուտքը ճիշտ հաշվարկել, թե որ ժամին գային երեխաները, որ դպրոցը կարողանար այդ ամենը պահպանել: Փառք Աստծո, ընդամենը 5-7 րոպեի տարբերություն ենք ունեցել դասը սկսելու հետ կապված»,-ասաց նա: