Լուրեր
Տարեկան 1500-2000 դրամը մեծ գումար չէ գազաբալոնի ստուգման համար. Գևորգ Պապոյան
  • 15:37
  • 2020-09-15
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը:

«Եթե խոտան գազաբալոնները չհեռացնենք, կարող ենք ունենալ անդառնալի հետևանքներ: Դրանց ներդրումից անցել է 15-20 տարի, իսկ տարբեր գնահատականներով` գազաբալոնների կյանքի տևողությունը հենց այդքան է»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով` ուստի պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ քաղաքացիների կյանքը, առողջությունը պաշտպանելու համար. «Այդ նպատակով է կատարվում այս օրենսդրական փոփոխությունը, և տեղի է ունենալու լիցենզավորման պրոցես. 3 տարվա համար տարեկան 1500-2000 դրամը մեծ գումար չէ, եթե գիտես գազաբալոնդ ստուգված է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *