Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Կձևավորվի՞ հեղափոխության երկրորդ ալիքի նոր բևեռ

Խորհրդարանն ընտրեց ՍԴ դատավորների երեք թափուր տեղերը համալրելու համար կառավարության, ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկած թեկնածուներին: Թեկնածությունները քննարկվում էին նախօրեին, թեև մեդիատիրույթում այդ քննարկումները արդեն ծավալված էին օրեր շարունակ, երբ հայտնի էին դարձել անունները: Թերևս ավելորդ է այս օրերի քննարկումներից հետո ծավալվել անունների շուրջ և հարկ է նշել միայն, որ ՍԴ դատավոր ընտրվեցին Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը՝ որին խորհրդարանը մեկ անգամ արդեն մերժել էր նույն պաշտոնի համար, և նախկին իշխանության շրջանում Վճռաբեկ դատարանի վարչական գործերի պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Ակնառու էր, որ թեկնածությունների շուրջ կային մեղմ ասած ամենատարբեր և անգամ ծայրահեղ հակադիր կարծիքներ: Հնչում էր քննադատություն, որ այդ թեկնածուները ոչ միայն հեղափոխության թեկնածուներ չեն կարող լինել, այլ հակահեղափոխության թեկնածուներ են: Հետհեղափոխական շրջանում այդօրինակ բանավեճը ամենևին առաջին անգամը չէ և ՍԴ դատավորների հարցը այդ իմաստով հերթական առիթն էր բանավեճը սրելու համար: Իրականում սակայն, Հայաստանում ՍԴ դատավորների թափուր տեղի առիթով թերևս ծավալվեց առավել խորքային խնդիրներով պայմանավորված մի իրողության հերթական շրջափուլը:

Անկասկած է, որ Հայաստանում կա դատական համակարգի ռեֆորմացիայի անհրաժեշտություն և հեղափոխությունը այդ իմաստով դեռևս չի մոտեցել համակարգին: Լավ է դա, թե վատ, արագ է, թե դանդաղ, բոլորովին այլ քննարկման հարց է, սակայն երևի թե անհրաժեշտ է ռազմավարական իմաստով արձանագրել անվիճելին՝ որ անձերի խնդիրը այստեղ ընդամենը հարյուրավոր բազմաշերտ բաղադրիչներից մեկն է, իսկ խնդրի առանցքը թերևս հայեցակարգն ու պատկերացումներն են՝ թե կառավարող նոր ուժի, թե քաղաքական դասի, թե հասարակության:

Դատական ռեֆորմն ու արդարադատության անկախ և վստահելի համակարգի ձևավորումը ոչ միայն իրավական, քաղաքական, այլև հոգեբանական սկզբունքային խնդիր է, արժեհամակարգայինի մասին էլ չասած: Եվ այդ իմաստով դատական ռեֆորմը պահանջում է հասարակություն-քաղաքական ուժեր երկխոսություն այդ խնդիրների խորքային շերտերի առնչությամբ, ծանր, բարդ, երբեմն ոչ պոպուլյար հանգամանքներ ենթադրող երկխոսություն, որը սակայն պետության ապագայհի առանցքային հարցի մասին է: Եվ ուրեմն, ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցում ձևավորված աղմկոտ իրավիճակը իր հերթին առաջացնում է մեկ այլ հարց՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում ձևավորվել դատական համակարգի, արդարադատության ռեֆորմացիայի շուրջ քաղաքական հայեցակարգային լայն բանավեճ և ըստ այդմ կարո՞ղ է այդ հիմնարար նշանակության հարցը Հայաստանում վերածվել քաղաքական բաժանարար գծերի, քաղաքական նոր քարտեզագրման առիթի և ամենակարևորը՝ պատճառի: Կարո՞ղ են Հայաստանում ձևավորվել քաղաքական խոշոր միավորումներ, որոնք կփոձեն հանրային հենարան ձևավորել հենց դատական ռեֆորմի շուրջ, ծաղկապելով իհարկե այն ոչ միայն պետական ռազմավարական հարցերի, այլ նաև հենց քաղաքացիական անմիջական կյանքի, կենցաղի, տնտեսության արդյունավետության հեռանկարի հետ:

Երբ 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո ունենում էր իր հայտնի ելույթը և անում դատարանները շրջափակելու կոչը, հայտարարեց, որ սկսում է հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր ալիքը: Ներկայումս, նաև ՍԴ դատավորների ընտրության առիթով, շատ ուժեր քննադատում են այդ ալիքը տապալելու համար: Քննադատությանը զուգահեռ, արդյո՞ք կարող է ձևավորվել քաղաքական և հանրային ուժերի կայուն միավորում, որն ինքը հանրության առաջ կստանձնի այդ երկրորդ ալիքը վերականգնելու և իրականացնելու պատասխանատվություն, սկսելով դա իհարկե հենց ռեֆորմի խորքային բովանդակության շուրջ հանրության հետ երկխոսությունից և այդպիսով նաև Հայաստանում սպասվելիք առաջիկա քաղաքական մենամարտերի համատեքստում բևեռային և բովանդակային նոր նշաձողերի սահմանումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում