Ալեքսեյ Նավալնիի Instagram-ում հայտնվել է նրա առաջին լուսանկարը՝ օգոստոսի 20-ին կոմայի մեջ ընկնելուց և այնուհետև Բեռլինի Charite կլինիկա տեղափոխվելուց հետո: Նախօրեին գերմանական կլինիկան հաղորդել էր, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի առողջությունը բարելավվել է, և նա արդեն կարողանում է վեր կենալ անկողնուց:
Լուսանկարում պատկերված են քաղաքական գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան և նրանց երեխաները:
«Ողջույն, սա Նավալնին է: Ես կարոտում եմ ձեզ: Դեռևս դժվարանում եմ ինչ-որ բան անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել եմ ինքնուրույն շնչել: Լրիվ ինքնուրույն: Ես ոչ մի կողմնակի օգնություն, անգամ կոկորդի ամենապարզ փական չէի օգտագործել: Ինձ դա շատ դուր եկավ: Զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց: Խորհուրդ եմ տալիս»,- կատակել է Նավալնին:
https://www.instagram.com/p/CFJwV0Dly0Z/