ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը միջազգային հանրությանը կոչ է արել հրաժարվել պատժամիջոցներից, որոնք խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, այս որոշմանը կարող է խոչընդոտել մասնավոր բիզնեսի դիրքորոշումը, որը ձգտում է խուսափել ռիսկերից:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 28.9 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 922 հազարը: