Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը թունավորումից հետո բուժում է ստանում Բերլինի «Շարիտե» կլինիկայում, Գերմանիայի Դաշնային դատախազության ներկայացուցչի հետ զրույցում հրաժարվել է համագործակցել ռուսական կողմի հետ, որը Գերմանիային առաջարկել է համատեղ հետաքննություն անցկացնել: Այս մասին հայտնում է The New York Times- ը՝ հղում անելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչին:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Նավալնին «լիովին տեղյակ է իր վիճակի մասին, լիովին գիտակցում է տեղի ունեցածը և, թե որտեղ է գտնվում»:
Զրույցը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, երբ Ֆրանսիայի և Շվեդիայի ևս երկու անկախ լաբորատորիաներ հաստատեցին Բունդեսվերի փորձագետների եզրակացությունները, որ Նավալնին ենթարկվել է Նովիչոկ խմբի թունավոր նյութի ազդեցությանը:
Առաջիկա օրերին իրենց լաբորատորիայում Նավալնիից վերցված նմուշների ևս մեկ ուսումնասիրություն կկատարեն Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները: