Սեպտեմբերի 14-ից մինչև 24-ն Արցախի Հանրապետությունում կազմակերպվում է անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով: Այդ օրերին ճանապարհային ոստիկանության վերակարգերն ավելի կմոտեցվեն դպրոցներին և դրանց մերձակա խաչմերուկներին:
Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ է արվում երթևեկության բոլոր մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: