Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համանախագահների առաջարկը. Թուրքիան թույլ կտա՞ Բաքվին անել դա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկելով հանդիպում և առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցություն: Երևանն ու Բաքուն առայժմ չեն արձագանքել: Համանախագահների առաջարկի առումով իհարկե առաջին հերթին հարկ է հասկանալ, թե ինչ է նշանակում «առանց նախապայմանի»: Եթե չկա բացարձակապես որևէ նախապայման, ապա չի կարող լինել որևէ լուրջ քննարկում և բանակցություն, ինչպես ցույց է տվել փորձը:

Բանն այն է, որ լուրջ գործընթացը կարիք ունի նույնքան լուրջ մի նախապայմանի՝ պետք է բացառվի ռազմական շանտաժը, բայց ոչ թե բանավոր խոսքի, այլ ուղղակի ինստիտուցիոնալ մեխանիզմի, տվյալ դեպքում հրադադարի պահպանման մեխանիզմի միջոցով: Այսինքն, բանակցող որևէ կողմ պետք է լինի վստահ, որ մյուս կողմը ռազմական սադրանք-շանտաժների միջոցով չի փորձի մանևրել կամ խուսանավել բանակցային որևէ գործընթացում: Մի բան, որ տարիներ շարունակ անում է Ադրբեջանը, մի ձեռքով իբրև թե բանակցելով, մյուս ձեռքով՝ կրակելով: Ըստ այդմ, ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի հետ խոսել առանց չկրակելու նախապայմանի: Եթե չկա այդպիսի նախապայման՝ ինստիտուցիոնալ ամրագրումով, ապա չի կարող լինել որևէ լուրջ բանակցություն: Կամ լուրջ բանակցությունը կարող է լինել հենց դրա շուրջ՝ ինչպիսին պետք է լինի չկրակելու ինստիտուցիոնալ երաշխիքը, ինչ պետք է ներառի «չկրակել» կամ ինչպես Հելսինկյան եզրափակիչ ակտում՝ «ուժի գործադրման բացառում» արտահայտությունը: Դա թերևս պետք է ներառի նաև սահմանային տիրույթում որոշակի սահման ինժեներական կառույցների համար, քանի որ ուժի չկիրառումը դեռ բավարար չէ, եթե ընթանում է ուժի կիրառման ինտենսիվ նախապատրաստություն, երբ դրանից հետո Ադրբեջանը կարող է շատ հանգիստ խախտել ուժի չկիրառման համաձայնությունը: Առավել ևս, որ բոլորի համար է պարզ՝ ուժի հարցում ժամանակակից աշխարհում գործում է միայն կարողությունը, և ոչ մի փաստաթղթային կամ բանավոր համաձայնություն:

Այստեղ կան քննարկելու շատ խնդիրներ և համանախագահները հազիվ թե չպատկերացնեն դրանք, երբ կողմերին առաջարկում են առանց նախապայմանի ձեռնամուխ լինել լուրջ բանակցության: Առավել ևս, որ կա թերևս մեկ այլ գլխավոր նախապայման, ի հայտ եկած նոր ռազմա-քաղաքական հանգամանքով: Այն է, Ադրբեջանի ինքնիշխանությունը: Հուլիսյան մարտերից հետո դարձավ ակնհայտ, որ Ադրբեջանը գործնականում Անկարայի ռազմա-քաղաքական կցորդն է, հետևաբար Մինսկի խմբի համանախագահները երևի թե պետք է ոչ թե Բաքվին, այլ Անկարային առաջարկեն հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ, որովհետև Բաքուն որևէ հանդիպման համար այլևս պետք է թույլտվություն հարցնի Անկարայից: Թուրքիան թույլ կտա՞ Ադրբեջանի արտգործնախարարին հանդիպել Հայաստանի նախարարի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում