Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» հետ մեկնել է Իսրայել:
Ղազախական «Կայրաթը» ժամանել է իսրայելական Հայֆա քաղաք` մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի «Մաքքաբիի» դեմ խաղին: Ղազախական թիմի հետ մրցավայր է ժամանել նաև Հայաստանի ազգային թիմի խաղացող Կամո Հովհաննիսյանը:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի «Մաքքաբի»-«Կայրաթ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին: