Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կարևոր է, որ արդարության հաստատումը կամայականության չվերածվի. Արման Մելիքյանը՝ Սամվել Բաբայանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ թե Երևանը, թե Բաքուն շահագրգռված են, որ իրավիճակը հուլիսյան բախումներից հետո կարգավորվի և վերսկսվեն հանդիպումները Մինսկի խմբի հովանու ներքո: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը և այս փուլում որքանով է դա ռեալ ու հավանական:

Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամ են վերսկսելու երկխոսությունն առնվազն արտգործնախարարների մակարդակով ու դժվար թե պաշտոնական Բաքուն դրան հակառակվի: Այդ երկկողմ շփումները կարող են նախաձեռնվել հենց սահմանային լարումը մեղմելու պատրվակով և քիչ հավանական է, որ մինչև տարեվերջ իրապես կարևոր օրակարգային խնդիրներ քննարկվեն:

Իր վերջին ելույթում Լավրովը նշեց, որ իրենց գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթի վրա, որ կան, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ. «Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, Մոսկվան պնդում է, որ սեղանին դրվի Լավրովյան պլա՞նը:

Ես կարծում եմ, որ լավրովյան խորհրդավոր պլանի հնարավոր գործարկման ժամանակը Ռուսաստանի համար այլևս սպառվել է հատկապես այն բանից հետո, երբ վերջերս Թուրքիան, փաստորեն, իրեն հռչակեց հակամարտության կողմ: Ու թեև պարոն Լավրովը կրկին խոսում է նախկինում պատրաստված ու լրամշակված փաստաթղթերից հրաժարվելու կոչերն անտեսելու դիրքերից, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ Մոսկվային հնարավորություն չի ընձեռնվելու հարցը լուծել բացառապես իր գծած սցենարով:

Արդյոք թե Երևանը, թե բաքում ուզում են ամեն ինչ մաքուր էջից սկսել:

Իմ կարծիքով ոչ Բաքուն և ոչ Էլ Երևանը գործողությունների հստակ ծրագիր չունեն, ուստի առայժմ դժվար թե կտրուկ քայլերի դիմեն: Աշխարհաքաղաքական նոր իրողություններ են հասունանում աշխարհում և, հատկապես, Եվրասիայում ու դրանց համատեքստում նոր իրավիճակ է ձևավորվելու նաև մեր տարածաշրջանում: Շատ քչերն են տեսնում, թե ինչ կարգի նոր մարտահրավերների ենք բախվելու մոտակա երեք-չորս տարիների ընթացքում: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք պաշտոնական Երևանը կկարողանա զուգորդել քաղաքական հեռատեսությունը, դիվանագիտական ճկունությունը և շատ կոշտ ռազմական միջոցների կիրառումը:

2000 թվականին Արցախի անվտանգության խորհրի քարտուղարը Արցախի այն ժամանակվա նախագահ ԱՐկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել: Սա որքանով քաղաքական, և որքանով իրավական գործընթաց է:

 

Ցավոք այս հարցում քաղաքականը, իրավականն ու անձնականը սերտորեն միահյուսված են: Նախագահ Ղուկասյանն իր դեմ ուղղված մահափորձից հետո մոտ մեկ տարի հիվանդանոցում է անցկացրել, իսկ ստացած հրազենային վերքերն իրենց պետք է որ զգացնել տան առ այսօր: Գեներալ Բաբայանն էլ, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 5 տարի բանտում է անցկացրել ու դա էլ իր համար անհետևանք չի անցել հաստատ: Մեզանում արդարությունը, օրենքն ու արդարադատությունը հիմնականում տարբեր կածաններով են շարժվել՝ փոխանակ միևնույն ճանապարհով միասին քայլեն: Այս համատեքստում կարևոր կլինի, որ արդարության հաստատումը կամայականության չվերածվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում