Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովշարունակում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ ¼ պատգամավորների ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով:
«Սա քաղաքական նպատակահարմարության հարց է ընդդիմության կողմից, և տենց էլ պետք է լիներ: Իսկ աշխարհացունց որևէ բան տեղի չի ունենա իհարկե, տիկին Տոնոյան, եթե հանձնաժողով ստեղծվի: Մենք պակաս շահագրգռված չենք»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը:
Նա կրկին անդրադարձավ առողջապահական համակարգի վիճակին համավարակից առաջ:
Մանրամասն՝ տեսանյութում: