Լուրեր
Պետք է իմանանք՝ պետությունն ունի՞ մեղք համավարակի տարածման հարցում, երբ քարոզարշավ էր անում. Մելքումյան
  • 11:47
  • 2020-09-15
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովշարունակում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ ¼ պատգամավորների ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով:

«Ցանկացած քաղաքացի ուզում է իմանալ, թե համավարակի հետ կապված ինչ է կատարվել և կատարվում»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Պետք է իմանանք` երբ պետությունը «Այո»-ի քարոզարշավ էր անում համավարակի ժամանակ, պետությունն ունի՞ մեղք: Ամենաբարձր մակարդակով ասվել է, որ բացթողումներ են եղել, մենք էլ ուզում ենք իմանալ: Բա չմտահոգվե՞նք, թե՞ ասենք` ինչ եղել, եղել է, նորմալ է»,- նշեց նա:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *