Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովշարունակում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ ¼ պատգամավորների ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով:
«Փաստորեն մեր գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի պատճառով պանդեմիան սրընթաց տարածվել է: Դա ևս հրաշալի առիթ է հանձնաժողովը ստեղծելու, և ձեզ հետ միասին կքննարկենք կորոնավիրուսը պինցետով և արաղով ախտահանելու, կքննարկենք հիմա լեռներում մագլցող մեր «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: