Բլոգեր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ծրագրում է ապաքինվելուց հետո Ռուսաստան վերադառնալ և շարունակել իր նախկին գործունեությունը, հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով գերմանական անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային:
Երկուշաբթի օրը Բեռլինի Charite կլինիկան հաղորդեց, որ բուժման մեջ գտնվող Նավալնիի վիճակը շարունակում է բարելավվել, նա ամբողջովին անջատված է արհեստական շնչառության սարքից և կարողանում է վեր կենալ անկողնուց:
«Նա չի պատրաստվում արտագաղթել Գերմանիա: Նա ցանկանում է վերադառնալ Ռուսաստան և ցանկանում է շարունակել իր գործունեությունը», – պարբերականին ասել է գերմանական անվտանգության մարմինների մի ներկայացուցիչ, որի անունը չի նշվում։