Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովշարունակում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ ¼ պատգամավորների ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով:
«Մի հատ օրինակ չբերեցիք, որ կարող է նախարար, բաժնի պետ պարգևատրվել. ձեր բոլոր կանխատեսումները բացասական են: Ձեր նախապես կազմած կարծիքների պայմաններում ինչպե՞ս եք նախապես գնահատում այս հանձնաժողովի արդյունավետությունը»,- դիմելով Էդմոն Մարուքյանին` ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: