Մեկնարկեց ԱԺ –ի աշնանային նստաշրջանը։ Որքանով է Հայաստանի ներկայիս խորհրդարանն արտահայտում ներքաղաքական կյանքի իրական գունապնակը և ուժերի ու հանրային տրամադրությունների հարաբերակցությունը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ Քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանի հետ:
Հաճախ ենք լսում մեղադրանքներ, որ ԱԺ –ը չկարողացավ լավագույն իրացնել առաջնային մանդատ ունեցող իր կառույցի ողջ պոտենցիալը։ Շատերին տեմպը չի գոհացնում, շատերն ասում են, որ միայն փոփոխությունների իմիտացիա է տեղի ունեցել: Երրրորդն էլ գտնում եմ, որ կան ցանկություն և կամք այդ փոփոխություններն իրականացնելու, բայց գործիքակազմ չկա: Ներկայում քաղաքական մեծամասնությունը հանգստանում է իր, կամ ավելի շուտ վարչապետ Փաշինյանի լեգիտիմության վրա, չունենալով քաղաքական օրակարգ խթանելու էական շարժառիթ: