Այսուհետ հակահամաճարակային կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ՝ գործունեության ժամանակավոր արգելքի փոխարեն. խորհրդարանում այսօր այս մասին ասել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին՝ արդյոք կարանտինի շրջանում սանիտահամաճարակային վիճակի բարելավմանն ուղղված իրավական նոր կարգավորումները կամայականության հնարավոր դրսևորումներ չեն առաջացնի։
📌Կարանտինի ժամանակ տեսչական մարմինները կշարունակեն կասեցումները, թե՞ ոչ
📌Վարչական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված համավարակը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների խախտման դեպքում։