Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է Իրանի նկատմամբ «ԱՄՆ-ի քաղաքականության վնասակարության», մասնավորապես` կապված մերձավորարևելյան պետության միջուկային ծրագրի հետ: Որպես օրինակ նա բերել է հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները:
Դիվանագետի խոսքով՝ 2015 թվականին, մինչ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի կնքումը, Թեհրանն ուներ 15 տոննա հարստացված ուրան: 2018 թվականին, այն պահին երբ Վաշինգտոնը դուրս եկավ միջուկային գործարքից, ծավալը նվազել էր մինչև 0,1 տոննա, հավելել է մշտական ներկայացուցիչը:
«Սակայն 2019 թվականից այն սկսեց աճել, և այժմ այն 2,1 տոննա է կազմում», – հայտարարել է Ուլյանովը: