Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնության են եկել, որ Բելառուսի հետ սահմանին Ռուսաստանի կողմից ստեղծված ուժայինների պահուստը հանվի և ուղարկվի մշտական տեղակայման վայրեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարները Սոչիում ընթացող բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել այդ հարցի շուրջ:
Օգոստոսին Պուտինը հայտարարել էր Բելառուսին օգնելու համար իրավապահների պահուստ ստեղծելու մասին: