Արևմտյան երկրները կգտնեին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ այլ պատճառ, եթե չլիներ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես համաձայն եմ մեր քաղաքագետների հետ, որոնք համոզված են, որ եթե չլիներ Ալեքսեյ Նավալնին, նրանք այլ բան կմտածեին լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու համար», – ասել է Լավրովը:
Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք կատարեց Օմսկում, որտեղից բլոգերը տեղափոխվեց հիվանդանոց: Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարեցին, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումներն են:
Ներկայումս Նավալնին գտնվում է Գերմանիայում, նրան դուրս են բերել արհեստական կոմայից: Ըստ գերմանացի բժիշկների՝ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։