Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ’Էսթենը հոսպիտալացվել է, հաղորդում է BFM TV-ն:
Հոսպիտալացման պատճառների և նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է, որ պետության նախկին ղեկավարը գտնվում է Փարիզի հիվանդանոցներից մեկում:
Ժիսկար դ’Էսթենը Ֆրանսիայի նախագահն է եղել 1974-ից 1981 թվականներին: