Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Չենք կարող թույլ տալ, որ իշխանության ներսում նոր վանեցյաններ և օսիպյաններ ի հայտ գան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

– Այսօր ԱԺ-ում մթնոլորտը պայմանավորված էր ԱԺ դատավորների թեկնածությա՞մբ, թե՞ գործընթացով, որը ձևավորվել է ընտրության շուրջ:

– Մեկ տարուց ավելի ոչինչ չենք խնայել, որպեսզի ՍԴ ճգնաժամին ուղղված աշխատանքները կարողանանք լավագույնս իրագործել՝ ի շահ մեր պետության, ի շահ Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհի: Պետք է խոստովանեմ, որ որոշ իրողություններ, որոշ առաջադրումներ հիասթափեցնող են… Լիահույս եմ՝ թեկնածուներից ոչ բոլորը կստանան բավարար քվեներ, և նոր թեկնածուների կհանդիպենք ԱԺ-ում: Գործընթացը գնում է իր իրավական հունով:

– Այսինքն՝ խնդիր են առաջացնում թեկնածունե՞րը։

– Իհարկե, ըստ իս՝ երեքն էլ անընդունելի են, առաջադրված թեկնածուներն իրենց անցյալով, իրենց կամային հատկություններով և իրենց բնութագրող շատ կարևոր այլ անձնային որակներով չեն կարող լուծել ՍԴ ճգնաժամը, և Հայաստանի առջև կանգնած այն մարտահրավերները, որոնք կարող են մեծ ներգործությունների թիրախ դառնալ: Անհրաժեշտ է, որ ընտրենք ոչ միայն մասնագիտական հմտություններ և կարողություններ ունեցող, այլև քաղաքացիական գիտակցությամբ և կամային անհրաժեշտ հատկություններով օժտված թեկնածուների: Ես անձնապես թեկնածուներին չեմ ճանաչում: Այն նյութերը, որոնք մեզ հասու են դարձել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության շնորհիվ (որը գաղտնի է), և այն բոլոր տեղեկությունները, որ մեզ ուղեկցել են մեր քաղաքական պայքարի ամբողջ ընթացքում, չեն կարող չազդել մեր դիրքորոշման վրա: Մոտ 20 տարի արատավոր գործընթացներ են տեղի ունեցել դատական համակարգում, որի կարևոր շրջափուլերից մեկը վերաբերում է անձնապես Խունդկարյանին և նրա կայացրած որոշմանը, որի հետևանքով Հայաստանը ոչ միայն նյութական վնաս է կրել, այլ նաև երկրի հեղինակությունն է սասանվել: Եվ դա չէր կարող չազդել իմ դիրքորոշման վրա:

– Եղել են օղակներ, որոնք հովանավորե՞լ են թեկնածուների առաջադրումը:

– Կարծում եմ՝ այո, տեղի է ունեցել համաձայնեցված առաջադրում՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով: Կարծում եմ՝ սա ամենևին չի բխում նոր Հայաստանի կարիքներից ու անհրաժեշտություններից, պետք է լրջորեն մտածել, որովհետև ՍԴ-ն դատական համակարգի վերնահարկն է, և իրավունք չունենք մատների արանքով նայել ՍԴ ձևավորմանը… Եթե իշխանությունը որոշել է համերաշխ լինել Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ամեն գնով նրանց կամքը կատարելու պատրաստ դատավորի, օրինակ՝ Երվանդ Խունդկարյանի հետ, մենք այստեղ խնդիր ունենք: Հեղափոխությանը մասնակցած մեր հարյուր-հազարավոր հայրենակիցների ակնկալիքներն այսպիսին չէին: Դատական համակարգից պետք է առաջադրված լինեին անբասիր, չարատավորված, աղմկահարույց գործերի հետ առնչություն չունեցող դատավորներ: Այդպիսի դատավորներ կան, նրանց ոգևորում են մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները, միևնույն ժամանակ մտահոգ են, որ կան դատավորներ, որոնք անթաքույց սպասում են հեղափոխական տրամադրությունների անկմանը և հեղափոխական իշխանության ձախողմանը, որ կարողանան իրենց քաղաքական հովանավորների հետ գրավել նախկին դիրքերը… Նրանք կարոտում են այն արատավոր ժամանակահատվածը, երբ ազատորեն կարողանում էին փող աշխատել:

– Մարտի 1-ի գործը կարող է այդպիսի օրինակ ծառայել, որովհետև դատավարությունը դեռ չի սկսվում, և տարբեր կողմերից մեղադրանքներ են հնչում: Դատավորն ունի՞ իր մեղքի բաժինը:

– Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված իրավիճակը նկարագրում է դատաիրավական համակարգում տեղի ունեցող արատավոր դեֆորմացիան…

– Եթե ժամանակին առաջարկված արմատական փոփոխություններն իշխանությունն իրականացներ, ա՞յլ պատկեր կլիներ:

– Այդ փոփոխությունների նախաձեռնողն էր իշխանությունը: Եթե կարողանայինք իրականացնել հատու, վիրահատական միջոցներ, որի մասին խոսում էր նաև վարչապետը, բոլորովին այլ իրավիճակ կունենայինք: Այն, ինչ տեղի է ունենում Մարտի 1-ի գործի շուրջ, պետք է ահազանգ լիներ իշխանության համար…

– Արմատական փոփոխությունների շրջանը բա՞ց է թողել իշխանությունը:

– Իհարկե՝ ոչ: Նախ պետք է քաղաքական կամք դրսևորել, ոչ մի Սահմանադրություն և ոչ մի կառուցակարգ չի խոչընդոտում, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներ տեղի ունենան: Դատական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ պետք է ամրագրել, որոնք թույլ կտան առնվազն կախակայել այն դատավորների լիազորությունները, որոնց վերաբերյալ խայտառակ որոշումներ կան ՄԻԵԴ-ի կողմից… ԲԴԽ-ում էլ անելիքներ ունենք, այնտեղ էլ արատավոր գործիչների խումբ ունենք… Այդպիսի իրավիճակ է նաև Վճռաբեկ դատարանում, Վերաքննիչ դատարանում…Պետք է առողջացման քայլեր ձեռնարկենք և ավելի հատու միջոցներ գործադրենք, ահռելի աշխատանք կա կատարելու…

Դատական իշխանությունը չի սպասարկում երկրի այն առաջնահերթությունները, որոնք նախանշում են ԱԺ-ն ու կառավարությունը: Գալիս է մի պահ, որ մենք ժողովրդավարությունն այս դատական համակարգից պաշտպանելու անհրաժեշտության առաջ ենք կանգնում: Ավելի ու ավելի ակներև է դառնում, որ դատական իշխանությունը դիրքավորվում է Հայաստանի պետականության և պետության, ժողովրդավարության դեմ: Առողջ, հասուն ուժերն իշխանությունից պետք է պահանջեն օր առաջ իրականացնել դատական իշխանության առողջացմանն ուղղված քայլեր: «Հանուն հանրապետություն» նախաձեռնության առաջնային հարցերից մեկը լինելու է դատական համակարգի առողջացումը՝ եթե ոչ կառուցակարգերի միջոցով, ապա հասարակական պարսավանքի մեթոդներ կիրառելով:

– Այն, ինչ նկարագրում եք, իշխանությունը չի՞ տեսնում: Եթե տեսնում է, ապա ինչո՞ւ է հանդուրժում:

– Հույս ունեմ՝ տեսնում է, նշմարում է: Իշխանության ներսում կան դիրքորոշումներ, կարծում եմ՝ վստահության հարց կա: Իշխանության պրոֆեսիոնալ թևը կարողանում է խնդիրը ձևակերպել այնպես, որը համոզիչ է դառնում հեղափոխական հատվածի համար: Իմ խնդիրն է ամեն անգամ սթափության կոչել քաղաքական մեծամասնության հեղափոխական թևին, որպեսզի նրանց աջակցությամբ հասնենք դատական իշխանության արմատական առողջացմանը:

– Քվեարկությունը տեղի կունենա վաղը: Դատելով այսօրվա մթնոլորտից, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի գործողությունների ականատես կլինեք:

– Կարծում եմ՝ իմ ելույթները կարող են փոխել նախապես կայացված որոշումները, հույս ունեմ, որ սկսված քննարկումները դրա վկայությունն են, և վաղը նախապես ծրագրված ընտրության արդյունքներից տարբերվող արդյունքներ կունենանք: Մենք 2018-ին մերժել ենք մարդկանց, և մերժումը միայն նրանց չի վերաբերել, այլ վերաբերել է նաև այն արատավոր համակարգին, որի կարկառուն ներկայացուցիչները հայտ են ներկայացրել և ՍԴ իրենց թեկնածություններն են առաջադրել… Մենք թույլ չենք տա, որ իշխանության ներսում նոր վանեցյաններ ու նոր օսիպյաններ ի հայտ գան, և իշխանությունն ամեն անգամ իր գլխին խնդիրներ առաջացնելուց հետո նոր դրանց դեմ պայքարի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում