Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Հայաստանի համար առանձնահատուկ իրավիճակ. Էպիկենտրոնը Բելառուսն է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի ընդդիմադիր Նավալնու թունավորման թեմայով՝ ասելով, որ Ֆրանսիան համաձայն է թունավորման եզրակացության հետ, որ տալիս են բժիշկները: Գերմանիայից բացի, նաև Ֆրանսիայի ու Շվեդիայի լաբորատորիաներն են հաստատել, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի քիմիական զենքով, ինչը, բնականաբար, չի կարող որևէ մեկին հասանելիություն ունենալ առանց պետական օժանդակության: Նավալնու հարցում թերևս վճռորոշ է լինելու ԱՄՆ դիրքորոշումը, որն առայժմ վերջնական ձևակերպված չէ: Այն ձևավորվելու պարագայում, եթե Վաշինգտոնը ևս հանգի թունավորման եզրակացության կամ հաստատի այդ եզրակացությունը, ըստ էության կառաջանա Արևմուտք-Ռուսաստան նոր դիմակայություն՝ նոր պատժամիջոցներով: Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, մշտապես զգայուն է Հայաստանը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-քաղաքական իմաստով: Արևմուտք-Ռուսաստան դիմակայության որևէ սրացում մարտահրավեր է Հայաստանին, առնվազն այն պարզ տրամաբանությամբ, որ մեր երկիրը բախվում է ամենամեծ՝ ռուսական շուկայում, ռուսական տնտեսությունում խնդիրների մետաստազներին և, բացի դրանից, նաև Արևմուտքի հետ դիմակայության պայմաններում Ռուսաստանի աճող կայսերական նկրտումներին ու հավակնություններին:

Մյուս կողմից, իրավիճակն այդ առումով, իհարկե, բոլորովին միագիծ չէ, ընդ որում՝ վաղուց, և մենք չենք գտնվում 2013 թվականի միջազգային իրադրությունում: Ավելին, հենց դիմակայության այդ փուլում ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցները զգալիորեն քանդել են Ռուսաստանի կառավարող էլիտայի առերևույթ միատարրությունը: Իսկ այդ հանգամանքը էապես փոխում է իրավիճակը և, իհարկե, մարտահրավերներով հանդերձ, Հայաստանին տալիս է քաղաքական խաղի ավելի լայն հնարավորություն, հատկապես ներքին լեգիտիմության այն պայմաններում, որ ունի Հայաստանի նոր իշխանությունը, և որը էապես բարձրացնում է դիմադրունակությունն արտաքին հարցերում: Այդ տեսանկյունից, Արևմուտք-Ռուսաստան նոր դիմակայությունը, նախ, ինքնին լինելու է բոլորովին այլ ներքին քաղաքական տրամաբանությամբ, քան 2013-ի փուլը, և դրանից բացի՝ բոլորովին այլ է լինելու դրա խորքային նշանակությունը Հայաստանի համար: Հատկապես երբ ակնառու է, որ դիմակայության ծավալման «էպիկենտրոնը» այս անգամ լինելու է Բելառուսը, ինչը ևս մի կողմից բխում է, մյուս կողմից՝ վկայում իրավիճակի առանձնահատկությունը: Հետևաբար՝ Երևանը նոր իրավիճակում պատրաստ լինելով ամուր պաշտպանության՝ բոլոր առումներով մարտահրավերներին հակազդելու համար, այդուհանդերձ պետք է պատրաստվի առավել աշխույժ խաղի՝ հնարավորություններն օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում