Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայկական գյուղմթերքը վաճառվում է «Ֆուդ սիթի»-ում, սակայն գին թելադրողը ռուսական շուկան է

Հայկական գյուղմթերքը ռուսական շուկայում իրացման խնդիր այս պահին չունի, համենայնդեպս, վարչական կամ ազգային պատկանելության հետ կապված խնդիրներ չկան։ Հայաստանից արտահանվող ապրանքը վաճառվում է ադրբեջանական «Ֆուդ սիթի»-ում, հայկական «Բուխտա»-ում, «Шелковый путь» և այլ առևտրի կենտրոններում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

«Այս պահին գյուղմթերքի առումով խնդիր չկա։ Հուլիսին է եղել առաջին անգամ խնդիր, արտահանողները անակնկալի էին եկել։ Հիմա մեզ դժվար է անակնկալի բերել։ Ուղղակի բիզնեսը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի «պլան բ» ունենա։ Ճիշտ կլինի, որ պետությունը ևս օգնի բիզնեսին ստեղծել ազգային առևտրային հարթակներ, որպեսզի հայ արտահանողները օգտվեն դրանցից։ Այս պահի դրությամբ Հայաստանից արտահանված գյուղմթերքը իրացվում է նույն շուկաներում, ինչպես նախկինում։ Նույն «Ֆուդ սիթի»-ում: Խոչընդոտները ժամանակավոր են եղել մի գուցե և այն պատճառով, որ ռուսական հանրության շրջանում կտրուկ արձագանք է եղել, այդ թվում՝ պետական մակարդակով։ Ամեն ինչ հիմա հետ է եկել նույն դիրքերին։ Ուղղակի այստեղ խնդիր կա գնի հետ կապված։ Գյուղացիների նախընտրած գինը չի համապատասխանում շուկայական ներկայիս գներին։ Այժմ շուկան ամենուր ճգնաժամ է ապրում և գին թելադրողը դառնում է գնորդը, այլ ոչ թե վաճառողը: Այս դեպքում՝ ռուսական շուկան։ Իսկ հայ ֆերմերը, բնական է, ուզում է վաճառել իր նախընտրած առավելագույն հնարավոր գնով, ինչը որոշ արտադրանքի դեպքում բավականին լավ ստացվում էր անցած տարիներին, երբ տնեսական աճ կար, երբ ճգնաժամ չկար:

Օրինակ՝ հիմա սեղանի խաղողի արտահանման մոտավոր գինը 200 դրամ է՝ կախված որակից։ Այդքանով է հնարավոր գնել և հաջողությամբ վաճառել Ռուսաստանում և այլ երկրներում: Ավելի բարձր գնի դեպքում արտահանողը չի կարողանա իրացնել խաղողը և այլևս խաղողագործի մոտ չի գա նոր խմբաքանակի հետևից: Դրա փոխարեն արտահանողը կնախընտրի, օրինակ, խնձոր կամ այլ արտադրանք արտահանել: Բնականան է, որ ֆերմերը ուզում են ավելի բարձր գնով վաճառել։ Հիմա իրենց որոշումն է՝ կսպասեն տեսնեն, թի ինչ են որոշում՝ կամ կվաճառեն ավելի ցածր գնով, կամ կպահեն սառնարաններում։ Պահելու դեպքում կարող է կրկնվել անցած տարվա կարտոֆիլի պատմությունը, երբ որոշ ֆերմերներ կարտոֆիլը պահեցին սառնարանում, որպեսզի վաճառեն թանկ սեզոնին, սակայն կարտոֆիլը ներմուծվեց ու չթանկացավ, իրենց ապրանքը մնաց, չվաճառվեց։ Դրա ռիսկը միշտ էլ կա: Բնականաբար եղան բողոքներ, թե “մենք ինչ ենք անելու, վարկեր ունենք և այլն”։ Մի խոսքով մեր արտադրողները պետք է պատրաստ լինեն, որ աճի ժամանակաշրջանի գները հնարավոր է չլինեն, այլ լինեն «ճգնաժամի շրջանի գներ»: Եվ պետք է ներդրումներ կատարել ինքնարժեքի նվազման նպատակով, որպեսզի հաջորդ տարի սպասվածից ցածր գինը վնասաբեր չլինի: Ւսկ բարձր գնի դեպքում լինի առավելագույն շահույթ»,- մանրամասնեց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հայկական տարբեր արտադրանքներ տարբեր խնդիրներ ունեն ռուսական շուկայում։ Օրինակ՝ հայկական ավանդական բաստուրման և սուջուխը ռուսական շուկայում վաճառելու թույլտվության խնդիր ունի արդեն 4 տարի։ «Ռուսաստանի 90 տոկոս տարածքում արգելված է հայկական մսամթերքի, բաստուրմա, սուջուխի վաճառքը։ Այստեղ գնդակը Հայաստանի դաշտում է, որովհետև մենք պետք է որոշակի քայլեր իրականացնենք։ Մոտ 4 տարի առաջ Հայաստանում դաբաղ հիվանդություն է հայտնաբերվել, ու ՌԴ-ն փակել է շուկան։ Հիմա մենք պետք է գործողություններ անենք, որպեսզի հետագայում մասնագետների կանչենք, գնահատեն ու տեսնեն, որ հիվանդության տեսանկյունից ամեն ինչ նորմալ է մեզ մոտ, «կանաչ» երկիր է։ Այդ խնդրով պետք է զբաղվեն պատկան մարմինները, բայց գուցե կարևորություն այդքան չկա, քանի որ 4 տարվա մեջ դեռևս շոշափելի, նշանակալից առաջընթաց չի գրանցվել»,- մանրամասնեց մասնագետը։

Ստեփանյանը տեղեկացրեց, որ ՌԴ շուկայում հայկական մյուս ապրանքների հետ կապված խնդիր կարող է լինել ԵԱՏՄ-ի մասով, քանի որ մակնշում է մտցվել ապրանքների 13 կատեգորիայի նկատմամբ, որից 4-5-ն արդեն հուլիս ամսից գործում է, մնացածը կսկսի գործել 2020 թվականի վերջից և 2021 թվականից։ «Անգամ ջրի վրա է այդ մակնշումը տարածվելու, իսկ ջուրը իհարկե մեզ հետաքրքիր է որպես արտահանվող հիմնական արտադրանքներից մեկը Այս մակնիշումը լրացուցիչ բեռ է Հայաստանի արտադրողների համար։ Տարբեր արտադրողների մոտ տարբեր խնդիրներ կան»,- ասաց Էմիլ Ստեփանյանը։

Մասնագետի կարծիքով՝ հայկական ապրանքը ՌԴ շուկայում պետք է վաճառել ոչ թե տոնավաճառներում, այլ սուպերմարկետներում, քանի որ վերջինիս հաճախորդները ավելի վճարունակ են, հնարավոր է գեղեցիկ ներկայացնել և ավելի թանկ գնով վաճառել։ «Մարդիկ նախընտրում են գնալ սուպերմարկետ, գեղեցիկ փաթեթավորմամբ գնել ապրանքը։ Նույն «Սպայկա»-ի օրինակը բերեմ։ «Սպայկա»-ն գրեթե ապրանքը շուկա չի տանում։ Այսինքն հայկական լոլիկի առաջին արտահանողը լոլիկը շուկաներում չի վաճառում։ Մնացածներն էլ պետք է Սպայկայից օրինակ վերցնեն: Հայաստանի առաջին փրկությունը մարքեթինգն է՝ ապրանքի ճիշտ ներկայացումը։ Իհարկե, մենք հայկական շուկա պետք է ունենանք, բայց այտեղ չպետք է լինեն միայն հայկական ապրանքներ։ Սպառողները նախընտրում են գնալ այնպիսի վայր, որտեղ տարբեր երկրներից տարբեր արտադրանք կարող են գնել, ոչ թե միայն մեկ երկրից: Ուղղակի հայերը այդ տոնավաճառներում պետք է հատուկ պայմաններով աշխատեն: Մենք պետք է ադրբեջանցիների պես ստեղծենք մեր մեծ տոնավաճառները, ինչպես, օրինակ, «Ֆուդ սիթի», որովհետև մարդկանց ձեռք չի տալիս միայն տոնավաճառ գնալ հայկական ծիրան գնելու համար։ Այս հարցում պետությունը պետք է ֆինանսապես աջակցի առավելագույնը 3 տարի, իսկ հետագայում թողնի, որ բիզնեսը ինքնուրույն շարունակի»,- իր խոսքը ամփոփեց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում