Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում իրենց հաջողվել է համաձայնության գալ 1.5 միլիարդ դոլար վարկի հարցում:
Վարկի տրամադրման հարցը կմշակվի երկու երկրների ֆինանսների նախարարների մակարդակով:
Նաև բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կկատարի ՀԱՊԿ-ի և Միութենական պետության շրջանակներում ստանձնած իր բոլոր պարտավորությունները: