Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը ժամանել է Լիբանան՝ տեղի իշխանություններին աջակցություն ցույց տալու Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազոտության նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում:
Գրոսսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում է Լիբանանի իշխանությունների հետ Բեյրութի առողջապահության ոլորտում և ենթակառուցվածքում՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վնասի գնահատման համար:
«ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնության ցուցաբերման պատվիրակությունը՝ մասնակից պետություններից Արձագանքման և օգնության ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրավմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել է Լիբանան և այսօր ձեռնամուխ կլինի ճառագայթումային հետազոտությունների, նմուշառման և հետազոտությունների անցկացման, ինչպես նաև ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատվության գործում աջակցություն ցույց տալու աշխատանքին»,- նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: