Լուրեր
Ուսումնական տարին մեկնարկեց․ ինչ ահազանգեր է ստացել ԿԳՄՍ նախարարությունը և ինչ ռիսկեր կան
  • 21:30
  • 2020-09-14
  • Դիտումներ՝ *

Հայաստանում այս տարի կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվեց։ Այսօր առկա ուսուցմամբ դպրոցները բացվել են միայն առաջին դասարանցիների համար, իսկ ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում մեկնարկելու է վաղվանից։

Այսօր ուղեցույցի կարևոր պայմանները՝ դիմակ, ալկոգել, սոցիալական հեռավորություն, ջերմաչափում, պահպանվե՞լ են․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Առավոտյան ժամը 8-ից ես ինքս այցելել եմ հինգ դպրոց։ Ընտրել էի մարզային դպրոցներ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է իրավիճակը։ Կարող եմ ասել, որ կանոնները հիմնականում պահպանված էին։ Իհարկե, կա նաև որոշակի ժամանակի կարիք, որպեսզի թե՛ ծնողները, թե՛ աշխատակազմը հարմարվեն այսպիսի կանոններով երեխաների դպրոց հաճախելուն, բայց դպրոցները հիմնականում լավ պատրաստվել էին։ Համենայնդեպս, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր՝ համապատասխան աշխատանքները արված էին։ Մի քանի օր կպահանջվի, որպեսզի ամեն ինչ հունի մեջ ընկնի, և աշխատանքները կարողանանք ավելի հարթ իրականացնել»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *