Բեռլինի Charite կլինիկան հայտնել է, որ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը շարունակում է բարելավվել՝ գրում է mk.ru-ն:
Հիվանդանոցի ներկայացուցիչները հաստատել են, որ հիվանդը անջատված է օդափոխիչ սարքից: Հաղորդվում է, որ նա սկսել է ինքնուրույն բարձրանալ անկողնուց:
«Պրն. Նավալնիի վիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը արվել է՝ կնոջ հետ համաձայնեցված», – ասված է կլինիկայի հայտարարության մեջ: