Անթալիայի հինգաստղանի հյուրանոցներից մեկում բռնաբարել են Ռուսաստանից ընտանիքի հետ հանգստանալու եկած դպրոցական աղջկան՝ հայտնում է Hurriyet- ը: Աղջիկը 15 տարեկան է, մատուցողը մտել է նրա սենյակ և բռնաբարել աղջկան:
Դեպքի մանրամասները չեն հաղորդվում: Հյուրանոցի ղեկավարությունը որոշել է թաքցնել միջադեպի մասին տեղեկատվությունը, բայց ծնողները դիմել են դատախազություն: Հյուրանոցի ներկայացուցիչը կարծում է, որ աղջիկը համբուրվել է ինչ-որ տղայի հետ, իսկ մատուցողը դա տեսել է: Դպրոցական աղջիկը կանգնեցրել է նրան և խնդրել ծնողներին չպատմել դրա մասին, ինչն էլ բողոքի առիթ է դարձել:
Նշվում է, որ իրավիճակին տեղյակ է Թուրքիայում Ռուսաստանի հյուպատոս Իվան Ստեպանովը: Հյուրանոցի ղեկավարությունը մատուցողի վերաբերյալ դրական բնութագիր է ներկայացրել: