Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Լիպարիտյանը հարուստ կենսագրություն ունեցող դիվանագետ է, բայց նրա հետ արմատապես համաձայն չեմ՝ պարտադիր ամեն տեղ պետք է հեղափոխությո՞ւն լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, 1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը «Առավոտ» օրաթերթին հարցազրույց է տվել, որում անդրադարձ կա նաև Ղարաբաղյան հակամարտությանը։ Նրա կարծիքով՝  առանց Ղարաբաղի հարցի լուծման ձախողության են դատապարտված ժողովրդավարություն հաստատելու, իրավունքի երկիր ստեղծելու և հարաճուն տնտեսական զարգացում ապահովելու մեր բոլոր փորձերը։ Ձեր կարծիքով՝ այս երկուսը որքանո՞վ են իրար փոխկապակցված։

– Ժիրայր Լիպարիտյանը հարուստ կենսագրություն ունեցող դիվանագետ է, բայց ես այդ դրույթի հետ արմատապես անհամաձայն եմ։ Ամեն ինչ կապել արցախյան հիմնախնդրի հետ՝ պարզապես ճիշտ չէ։ Ի՞նչ է, ասենք՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, որտեղ դժբախտաբար ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան, ունեն ղարաբաղյան խնդի՞ր։ Ի՞նչ կապ ունի ղարաբաղյան խնդիրն ու ժողովրդավարությունը։ Ընդհակառակը՝ ղարաբաղյան խնդիր ունենալով է ամրապնդվում է ժողովրդավարությունը։ Անընդհատ զգալով այդպիսի վտանգ, մենք պետք է նորմալ պետություն կառուցենք՝ ուժեղ ու կենսունակ։ Իսկ այդ կենսունակության դրույթներից մեկը նորմալ կառավարման ժողովրդավարական համակարգն է։ Այստեղ կա նաև հակառակ պատկերացումը։ Հիմա մենք տեսնում ենք, որ եվրոպական տարբեր կառույցներ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պատճառով կոպտորեն խախտում են մարդու հիմնարար իրավունքները, ժողովրդավարության սկզբունքները։ Ի՞նչ է, իրենք ունե՞ն ղարաբաղյան խնդիր։ Կամ՝ մենք տեսնում ենք՝ ինչպես են նույնիսկ ամենազարգացած երկրներում առաջանում ժողովրդավարական խնդիրներ։ Մենք տեսնում ենք՝ ինչպիսի բողոքի ակցիաներ են տեղի ունենում, քաղաքացիական հասարակությունն ինչ լուրջ հետընթաց է ապրում, այդ թվում՝ ամենազարգացած ժողովրդավարական երկրներում։ Հետևաբար՝ ամեն ինչ կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ես ճիշտ չեմ համարում։ Ընդհակառակը, ղարաբաղյան հիմնախնդրի առկայությունն է թույլ տալիս, որ Հայաստանը լինի աշխարհաքաղաքական սուբյեկտ և ոչ օբյեկտ։ Առանց ղարաբաղյան հիմնախնդրի և այստեղ հայկական գործոնի սուբյեկտայնություն լինելուն, Հայաստանը պարզապես կվերածվի աշխարհաքաղաքական օբյեկտի, մի տարածքի, որը որևէ աշխարհաքաղաքական կարևորություն ու նշանակություն իրենից չի ներկայացնում։ Եթե ունենք այդպիսի խնդիր, այն ընդհակառակը՝ պետք է էլ ավելի գոտեպնդի մեր ժողովրդավարությունը, պետական համակարգը։ Իսկ եթե մենք այստեղ ունենք խնդիր, դա ամենևին էլ արցախյան հիմնախնդրի հետ չի կապված, սրանք ավելի խոր պրոցեսներ են, որոնք գալիս են պատմությունից, մեր ժողովրդի արժեհամակարգում առկա որոշ բարդ և ինչ-որ տեղ վտանգավոր առանձնահատկություններից, որոնք դարեր շարունակ մեր ժողովրդին տարել են ամենավատ սցենարներով։ Հետևաբար՝ ես այդ մտքի հետ չեմ կարող համաձայնվել, որովհետև ընդհակառակը, հենց ղարաբաղյան հիմնախնդրի առկայությունը մեզ պետք է ավելի ժողովրդավարական դարձնի՝ և՛ Արցախը, և՛ Հայաստանի Հանրապետությունը։

– Այստեղ որպես օրինակ բերվում է Արցախում անցկացված ընտրությունները։ Մասնավորապես, հետևյալ ձևակերպումն է հեղինակն անում. «միաձայն պաշտպանեցինք Հայաստանի դաշնակից ու գործընկեր Ղարաբաղի իշխանություններին, երբ այնտեղ էլ հեղափոխության ալիք բարձրացավ՝ Հայաստանի օրինակով։ Այսինքն՝ չթողեցինք, որ այնտեղ էլ ժողովրդավարություն հաստատվի»։

– Ես չեմ հասկանում՝ նպատակը որն է՝ անպայման ամեն տեղ պետք է լինի հեղափոխությո՞ւն։ Այսինքն՝ հեղափոխության նպատակը ո՞րն է՝ հենց հեղափոխությո՞ւնը։ Հեղափոխության նպատակն այն է, որ իրավիճակն ավելի լավ լինի։ Ի միջի այլոց, Հայաստանում դասական հեղափոխություն տեղի չի ունեցել, եթե լիներ դասական հեղափոխություն՝ ինչպես եղել է Ֆրանսիայում, ռուսական մեծ հեղափոխությունը, եղբայրը եղբոր դեմ զենք բարձրացներ, առանց որևէ երկխոսության մեկը մյուսին գնդակահարեր՝ սա շատ վատ կլիներ։ Իսկական հեղափոխությունը միշտ վատ բաների է բերում, և մեզ համար պետք է էվոլյուցիոն զարգացում՝ առանց ցնցումների։ Նույնիսկ եթե կան ցնցումներ՝ դրանք պետք է խթան հանդիսանան հասարակության զարգացման համար, այլ ոչ թե բևեռացնեն հասարակությանը։ Պետք է տարբեր բաներ հաշվի առնենք՝ մեր իրավիճակը, տարբեր հարցերի առկայությունը՝ Ադրբեջան, Թուրքիա։ Չեմ հասկանում՝ նպատակը ո՞րն է՝ թուլացնե՞լ Արցախը, բևեռացնել երկիրը, մեկին մյուսի հանդեպ լարե՞լ։ Առանց այն էլ մենք այս տեսակետից խնդիրներ ունենք ու պետք է ամեն ինչ անենք, որ համախմբվածությունը նորից լինի։ Կրկնում եմ՝ դա շահարկել, ամեն ինչ կապել Արցախի հետ, կանգնել ասել՝ եթե մենք ժողովրդավարություն չենք կառուցում, բերեք ձերբազատվենք Արցախից… Վաղն այդպիսի մարդիկ էլ կարող է հայտնվեն։ Սա բերելու է հայոց պետականության կործանման, ոչ թե ժողովրդավարության հաստատման, չի լինելու պետություն առհասարակ։ Սա պետք է իմանանք ու լավ մտապահենք։ Սուբյեկտիվ ու կարծրատիպերով լի մոտեցումները գուցե մարդկանց հոգիները մի քիչ տաքացնում են, բայց սա հիմքերից այրելու է մեր պետությունը, պետք է լավ հասկանանք։

– Պարոն Լիպարիտյանն անդրադարձել է նաև ԶՈւ-երում առկա խնդիրներին և նշել. «Մի այլ բնագավառի՝ կոռուպցիայի պարագայում որոշեցինք, որ մեր Զինված ուժերում գոյություն ունեցող այդ խնդիրը պետք չէ հետապնդենք, որովհետեւ կոնֆլիկտի մեջ ենք»։ Արդյոք այդպե՞ս է։

– Հակամարտությունն ի՞նչ կապ ունի ԶՈւ-երում կոռուպցիայի հետ, դրա բարձրաձայնման հետ։ Եթե ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր են լինում, ասենք՝ ԱՄՆ բանակում, ամեն ինչ բարձրաձայնվո՞ւմ է։ Որոշ բաներ պետք է բարձրաձայնվեն, բայց որոշ բաներ չի կարելի բարձրաձայնել։ Պայքարը գոռգոռոցներով ու նմանատիպ բաներով չպետք է զուգակցվի։ Երևույթներ կան, որոնց մասին հանրությունն անպայման պետք է տեղյակ լինի, բայց կան նաև երևույթներ, որոնք չի կարելի բարձրաձայնել՝ հաշվի առնելով դրա հետևանքները։ Ինչքան հասուն է պետությունը, այնքան այդ հավասարակշռությունն ու նուրբ սահմանը պահպանում է։ Սա գալիս է պետության, պետական ինստիտուտների հասունությունից։ Գոռգոռալը, մեկը մյուսի վրա ցեխ շպրտելը, PR-ով զբաղվելը ոչ մի լավ բանի չի բերի։ Կրկնում եմ՝ սա չի նշանակում, որ տարբեր հարցեր չպետք է բարձրաձայնենք, բայց կա նուրբ գիծ։ Ինչքան հասուն է պետությունը, այնքան այդ նուրբ գիծը համառորեն է պահպանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում