Բելառուսի Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Թադեուշ Կոնդրուսևիչը զրկվել է բելառուսական անձնագրից: Այս մասին հաղորդվում է RCC-ի պաշտոնական կայքում` հղում կատարելով Պետական սահմանային կոմիտեից ստացված պատասխանին:
Օգոստոսի 31-ին Կոնդրուսևիչին առանց բացատրության թույլ չէին տվել Լեհաստանից մուտք գործել Բելառուս:
«Մենք ձեզ տեղեկացնում ենք, որ ձեզ թույլ չեն տվել անցնել պետական սահմանը՝ կապված ՆԳՆի կողմից Բելառուսի Հանրապետության քաղաքացու ձեր անձնագիրն անվավեր ճանաչելու որոշման հետ», – ասվում է Պետական սահմանային կոմիտեի տարածած հայտարարության մեջ: