Մենք ունեինք երկու տարբերակ՝ կամ շարունակել հեռավար ուսուցման պրոցեսը, կամ վերաբացել դպրոցները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Հեռավար դասապրոցեսի անցկացման փորձը ցույց տվեց, որ դա համեմատած առկա ուսուցման հետ, այնքան էլ արդյունավետ չէ: Բնականաբար, որոշակի ռիսկեր կան, բայց այնպես չէ, որ երեխաներն են վարակի տարածման հիմնական աղբյուրը: Կան արդեն իսկ գիտական հետազոտթյուններ, որ երեխաները, մանավանդ փոքր տարիքի, վարակի տարածման պրոցեսի վրա առանձնապես բարձր ցուցանիշ չեն կազմում»,-ասաց նա: