Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Այս ուղեցույցը հրապարակվել է ոչ թե դպրոցների, այլ կարծես Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի համար

Համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի ուսումնական տարին մեկնարկեց սեպտեմբերի 14-ին: Կրթական թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչներ Արա Աթայանի և Անահիտ Թադևոսյանի հետ:

Գրեթե կես տարի մեկուսացումից հետո աշակերտները պետք է դպրոց գնան, ԿԳՄՍՆ-ն հատուկ ուղեցույց է հրապարակել, ինչը տարբեր արձագանքների է արժանացել: Արա Աթայանի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի աշխատանքներին խառնվել է նաև մանկավարժության հետ որևէ կապ չունեցող ատյան: «Ուղեցույցում կան էջեր, որոնք համակենտրոնացման ճամբար են հիշեցնում: Խնդիրն այն է, որ հերթական անգամ չինովնիկական «ստրախովկայի» պատճառով ունենում ենք կրկնակի ստանդարտ, և արդեն մոտ ենք նրան, որ երևի դիմենք, որ դպրոցը վերանվանվի կրթական թեքումով ռեստորան, քանի որ համավարակի ժամանակ փողոցից 40 մարդ կարող է մտնել և նստել ռեստորանում, 8 հոգով նստել մեկ սեղանի շուրջ, իսկ սոցիալական ամենաանպաշտպան, խոցելի խավը՝ երեխաները, որ մյուս կողմից՝ COVID-ից ամենապաշտպանվածն է (այն առումով, որ երեխաները հիմնականում չեն հիվանդանում, կամ ծանր չեն հիվանդանում), պետք է գամված նստեն աթոռներին, գրատախտակին մոտենալու, իրեր փոխանակելու, որևէ խմբային գործունեություն վարելու և դասամիջոցի հնարավորություն չեն ունենալու: Այս տրամաբանությամբ նոյեմբերին գալու է նոր սեզոնային գրիպ և հնարավոր է նաև COVID-ի աճ գրանցվի, և երեխաները պիկը կդիմավորեն թուլացած իմունային համակարգով: Նրանք պետք է շարժվեին, դասամիջոցին դուրս վազեին, արև տեսնեին, թթվածին շնչեին, և մենք պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկեինք, որպեսզի երեխաներին և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես ավելի ամուր դարձնեինք»:

Անահիտ Թադևոսյանն անդրադարձավ հեռավար կրթության վնասներին: «Ջերմությունը շատ անհրաժեշտ է մարդկային հարաբերությունների մեջ: Ինձ համար հետաքրքիր չէ միայն գիտելիք տալը, հետաքրքիր է երեխաների զարգացումը տեսնելը: Իսկ զարգացումը դիտարկելու համար պետք է երեխաներին տեսնել»,- նշեց Ա. Թադևոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում