Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Կարաուլովը հայտարարել է, որ ասթման կարող է պաշտպանիչ դերակատարում ունենալ կորոնավիրուսի ժամանակ:
«Գերմանացի, չինացի և ամերիկացի կոլեգաների հետ համատեղ մենք ուսումնասիրում ենք քովիդ-19-ի ժամանակ ալերգիկ աթմայի որպես պաշտպանիչ գործոնի առկայությունը: Մենք արդեն պատրաստել ենք գիտական հրապարակումը, որտեղ մանրամասնորեն ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը»,- ասել է գիտնականը:
Գիտնականների կարծիքով, ասթման հատուկ տիպի բորբոքվածության պատճառով, կարող է օրգանիզմը պաշտպանել կորոնավիրուսից: Կարաուլովը նշել է, որ հնարավոր է հենց այդ պատճառով են ալերգիկ ասթմա ունեցողները զերծ մնում կորոնավիրուսից: