Լիբանանցի չորս զինվորական է սպանվել սեպտեմբերի 14-ի գիշերը: Կորուստները տեղի են ունեցել արաբական հանրապետության հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման բջջի վնասազերծման ընթացքում:
Ըստ Reuters-ի, գործողության ընթացքում ոչնչացվել է ԻՊ-ի տեղական մասնաճյուղի ղեկավար Խալեդ ալ-Թալավին: Նա մեղադրվում էր օգոստոսին Լիբանանի հյուսիսային Քաֆթուն գյուղում երեք մարդու սպանություն կազմակերպելու մեջ:
Լիբանանի զինծառայողները զոհվել են երկրի հյուսիսում գտնվող Տրիպոլիի մոտ պարեկային ծառայության հրետակոծության արդյունքում: