Ահաբեկիչների հետ բախման ժամանակ Լիբանանում երեք զինծառայող է զոհվել: Մեկ այլ զինծառայող ծանր վիրավորվել է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Միջադեպը տեղի է ունեցել Տրիպոլի քաղաքի արվարձաններից մեկում: Լիբանանցի զինծառայողների դեմ կիրառվել են նռնակներ և ինքնաձիգներ: