Իրանի իշխանությունները հնարավոր են համարել Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարկի նկատմամբ մահափորձի կազմակերպումը՝ որպես պատասխան միջոց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հղումով:
Ըստ այդ տեղեկատվության, ԱՄՆ հետախուզական ծառայությունը դեսպանին սպառնացող վտանգի մասին տեղյակ է եղել դեռևս գարնանը, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում հնարավոր հարձակման մասին ավելի կոնկրետ տեղեկություններ են հայտնվել: Ըստ ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի՝ ՀԱՀ-ում Իրանի դեսպանատունը կարող է ներգրավված լինել Հարավաֆրիկյան Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ղեկավարի հանդեպ դավադրության մեջ:
Ղասեմ Սոլեյմանին զոհվել է հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի պատճառով: