Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Ախտահանված, պարետի կանոններով կահավորված. Մանկապարտեզները պատրաստ են վաղը բացվելուն

Վաղը՝ սեպտեմբերի 15-ին մասնակիորեն վերաբացվում են նաև մանկապարտեզները։ Այսօր առավոտից արդեն նախակրթարանները պատրաստ, պարետատան կանոններին համապատասխան՝ կահավորած, հակահամաճարակային բոլոր կանոններին համապատասխան պատրաստ են դիմավորելու երեխաներին։

Երևանի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալլա Հովհաննիսյանն ասաց, որ իրենք մինչ այդ էլ հերթապահ մանկապարտեզ են եղել կենտրոն վարչական շրջանում, աշխատել են և, բարեբախտաբար, որևէ վարակի դեպք մինչ այսօր չի գրանցվել ոչ աշխատակիցների, ոչ էլ՝ երեխաների շրջանում։

Տնօրենն ասաց, որ վաղը պատրաստվում են դիմավորել ևս 72 երեխայի, որոնք բաշխվելու են առանձին խմբերում։ Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

Քաղաքապետարանի որոշման համաձայն այս փուլում առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատության աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Երեխաներին մանկապարտեզ բերող ծնողները հանգիստ էին։ Սկզբնական շրջանում մտավախություններ ունեցել են, բայց մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը, հակահամաճարակային խիստ կանոնները, որոնք մշտապես պահպանվում են, թույլ է տրվել ծնողներին հանգստությամբ երեխային բերել մանկապարտեզ։

Երեխաները ամեն օր ջերմաչափվում են, առավոտյան մանկապարտեզի շենք մտնելիս ախտահանվում են նրանց կոշիկները, ձեռքերը, անկողինն ամեն օր վերադարձվում է ծնողին՝ հաջորդ օրը լվացած ու պարտադիր արդուկած բերելու պահանջով։ Տնօրենն ասաց, որ շատ խիստ են մոտենում այս բոլոր կանոններին, ինչն էլ իրենց թույլ է տալիս խուսափել հնարավոր վարակի դեպքերից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում