Իսրայելյան «Ռաֆայել» պաշտպանական կոնցեռնը և Վրաստանի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր են ստորագրել հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերը նորացնելու վերաբերյալ:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին իսրայելյան մեկ այլ ընկերության՝ «Էլբիտ Սիսթեմս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երկրի ավիացիոն պարկն արդիականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, խոսք է գնացել վրացական ռազմական օդանավերը ժամանակակից ռադիոէլեկտրոնային համակարգերով հագեցնելու մասին, ինչը թույլ կտա օդանավերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Ներկա պահին վրացական բանակն օգտագործում է հնացած խորհրդային ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև Ֆրանսիայից գնած մի քանի համալիր: