«Առաջին լրատվականը» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Սոչի ժամանման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Այստեղ նա հանդիպելու է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Սոչիի օդանավակայանում Բելառուսի ղեկավարին դիմավորել է Կրասնոդարի երկրամասի նորընտիր նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ղեկավարների բանակցությունները կընթանան «դեմ առ դեմ» ձևաչափով:
Նախագահները հանդիպման ընթացքում կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները, դաշնակցային հարաբերությունները, միջազգային հիմնախնդիրները և իրավիճակը տարածաշրջանում, առկա մարտահրավերներին համատեղ արձագանքման հարցերը:
Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, ուր այցելեց Բելառուսի առաջնորդը օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: