Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քոչարյան-Սարգսյան պայքարն ուղղված է Հայաստանի իշխանության դեմ, պարզապես առանձին են պայքարում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

 – Պարոն Բադասյան, Սերժ Սարգսյանը Սևանում ՀՀԿ  երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը հայ-ռուսական դաշնակցության համոզված կողմնակից է: Մյուս կողմից՝ տեսնում եք Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, Ռուսաստանի և Պուտինի համակրանքը նրա հանդեպ: Անգամ տեսակետ կա, որ երկու նախկին նախագահները ոչ թե իշխանության դեմ են պայքարում, այլ իրար դեմ: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:

– Իրենք իրար դեմ չեն պայքարում: Եկեք ճիշտ բնորոշում տանք: Իրականում իրենք իրար չեն խանգարում, ընդհակառակը, իրենք կարող են նույնիսկ առանց պայմանավորվելու նույն կետին խփել: Ես իրենց ոճին և գործունեությանը ծանոթ եմ դեռ այն ժամանակվանից, երբ այստեղ էին՝ Արցախում: Նրանց պայքարն ուղղված է Հայաստանի իշխանության դեմ, պարզապես առանձին են պայքարում, որովհետև տարաձայնություններ ունեն: Առաջին նախագահն էլ եղել է խիստ ռուսամետ, ժամանակին պատերազմի ժամանակ ամեն ինչ անում էր ռուսական շահի համար, հետո եկավ երկրորդ նախագահը և սկսեց Հայաստանի համար ստորացուցիչ պայմաններով մեր տնտեսական լծակների հանձնումը, այդ թվում՝ արդյունաբերական բոլոր խոշոր կենտրոնները վաճառելով, թալանելով, ամբողջ մետաղական և տեխնիկական սարքավորումները ջարդոնի գնով վաճառելով: Արդյունքում Քոչարյանն ու իր շրջապատը հարստացան, գումարները վերցրին և գնացին երկրից:

Երրորդ նախագահը Հայաստանի տնտեսական լծակներ չուներ, որ հանձներ, ինքը հանձնեց Հայաստանի ինքնիշխանությունը, մասնավորապես ԵԱՏՄ մտնելով:

Նա դրանով իշխանություն էր պահում, իմիջիայլոց, առաջին և երկրորդ նախագահները սպանում էին, իսկ երրորդ նախագահը մի քիչ ավելի զուսպ էր այդ հարցում: Ամեն դեպքում, ԵԱՏՄ-ն Հայաստանի ինքնիշխանության հանձնումն էր: Սպանություններ, թալան, երկրի ինքնիշխանության հանձնում, մարդկանց կյանքի վատթարացում, արտագաղթ, այս ամենը Հայաստանում հանգեցրին հեղափոխության: Բայց հարցն այն է, որ հեղափոխությունը չիրացվեց: Տեղի ունեցավ հեղափոխություն, ժողովուրդը միահամուռ կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին, կանգնեց նրա թիկունքին, դարձրեց լեգիտիմ իշխանություն, բայց արդյունքում հեղափոխությունը չիրացվեց, ինչը տեղիք է տալիս երկրի անվտանգությանը սպառնացող մի շարք գործողությունների, այդ թվում՝ այս համաճարակ կոչված խաղի միջոցով տնտեսությունը թուլացավ, որի հետևանքով ասպարեզ է բացվում, որ երկրորդ և երրորդ նախագահները կանգնեն ու նման հայտարարություններ անեն:

– Կարծում եք՝ իրականում տարաձայնություններ չկա՞ն Սարգսյանի և Քոչարյանի միջև:

-Այո, չկան: Մենք ապրում ենք դժվարին ժամանակաշրջան, եղավ հեղափոխություն, սակայն սրանք էլ լավը չեն, մեր ուզածը չեն, որովհետև նրանց կատարած գրեթե բոլոր քայլերը տրամաբանությունից դուրս են:

Ինչ է նշանակում այս իբրև համաճարակի պայմաններում երկարաձգել կարանտինը, շարունակել պարտադրել դիմակ կրելը, դպրոցները կոնցլագերի վերածելը:

Ինձ հետ վիճում են լրագրողները, թե պատասխանատու հայտարարություն էի անում, որ չկա համաճարակ: Բայց ես դեռ մայիսից մինչև հիմա ասում եմ, որ այս վիրուսը սովորական գրիպի վիրուս է, որը համաճարակ չէ, և եթե առանձին մահվան դեպքեր լինեն, սա չի նշանակում, թե համաճարակ է, որովհետև մահվան դեպքեր լինում են տարբեր վիրուսներից անգամ: Տեսեք՝ ամեն տարի քանի մարդ է մահանում:

Կամ՝ ի՞նչ է նշանակում, որ ղեկավարները կարող են դիմակ չկրել, բայց շարքայիններին պարտադիր է, սա ուղղակի ծաղր է ժողովրդի նկատմամբ:

Լավ, եթե նույնիսկ կա համաճարակ, ինչո՞ւ են դիմակ կրում դրսում, մաքուր օդին: Համաշխարհային կազմակերպությունները հայտարարում են, որ չի կարելի դիմակ կրել  բաց տարածքում, Հայաստանը շարունակում է պարտադրել այն: Ժողովուրդն է արել հեղափոխությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը: Նա սկզբում հայտարարեց, որ գողացվածը վերադարձվելու է, որ պատասխան են տալու հանցագործները, որ ոչ մի մուկ և ձուկ չի պլստալու, բայց տեսնում ենք, որ որևէ քայլ չիրականացրեց, ավելին՝ նպաստեց, որ նրանք փախչեն երկրից: Այսպիսով, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու տարբեր կերպարներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում