Հայաստանը ներկայացնող աթլետները հաջող մասնակցություն են ունեցել Բալկանյան երկրների երիտասարդական առաջնությունում:
Եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը 15մ 55 սմ արդյունքով, իսկ կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7մ 15 սմ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։
Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Հայաստանի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։