Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Մխիթարյանի նոր հայտը «Ռոմայում»․ Ինչ է տեղի ունենում դժվար ժամանակաշրջանից հետո

Սեպտեմբերի 19-ին Իտալիայի Ա սերիայի 2020/2020 թթ առաջնության առաջին տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ կմրցի «Վերոնայի» հետ։ Վերջին օրերին Հռոմի թիմը անց է կացրել մի քանի ընկերական հանդիպում, որոնց գլխավոր հերոսը Հայաստանի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանն էր։ Մասնավորապես վերջին երեք հանդիպումներում Մխիթարյանը նույնքան գնդակ է խփել ապացուցելով, որ կարող է դառնալ թիմի ընդգծված առաջատարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Ռոմայի» հետ դառնալով այս թիմի հիմնական խաղացող։ Կարող ենք արձանագրել, որ Մխիթարյանի համար Իտալիայում սկսվել է բոլորովին նոր ժամանակաշրջան, որը կարող է դառնալ լավագույնը նրա կարիերայում։ Անցյալ տարվա սեպտեմբերին վարձակալության հիմունքներով տեղափոխվելով «Ռոմա» Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Լոնդոնի «Արսենալում» վերջին շրջանում իր համար բարդ ժամանակներ են եղել:

«Ուրախ եմ այստեղ լինելուս համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին:Ես հեռացել եմ Անգլիայից ու չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից»,- նշել էր Մխիթարյանը: Չնայած վնասվածքներին այնուամենայնիվ նախորդ մրցաշարջանը մեր ֆուտբոլիստի համար կարելի է հաջողված համար։ Ավելի ստույգ խաղալով վարձավճարով Մխիթարյանն ամրապդնվեց «Ռոմայում» դառնալով այս թիմի կարոր մասնիկներից մեկը։ Այո, պետք է ընդունենք, որ Մխիթարյանի խաղը Անգլիայի Պրեմիեր լիգայում այն չէր: Բոլորս շատ ավելի վառ խաղ էինք սպասում մեր հավաքականի ավագից, բայց․․․: Ինչ-որ բան մշտապես խանգարում էր Մխիթարյանին խաղալու գոնե իր հնարավորությունների սահմանում:

Այն որ Մխիթարյանը խոստովանել էր «Արսենալում» ապրած բարդ ժամանակների մասին, խոսում է նրա բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: Մեր հավաքականի առաջատարը կարող էր ասել, որ ամեն ինչ նորմալ է և պարզապես ցանկանում է ուժերը փորձել հեղինակավոր այլ ակումբում: Նման մոտեցումն ու ֆուտբոլային աշխարհում առաջ շարժվելու ցանկությունն իսկապես գնահատելի է: Նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ Մխիթարյանն ըստ էության կանգնած էր երկընտրանքի առաջ: Նա կամ պետք է մնար «Արսենալում» և փորձեր ամրապնդեր դիրքերը, կամ ընտրեր բոլորովին նոր ուղի: «Արսենալի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Էմերին ակումբի ղեկավարության թելադրանքով փորձում է սերնդափոխություն ըստ էության կառուցելով նոր թիմ: Էմերիի որդեգրած քաղաքականության մեջ գոյություն ուներ առանցքային մի գործոն: Եթե նույնիսկ երիտասարդ կադրերը՝ Ուիլոքը կամ Պեպեն տվյալ պահին խաղամակարդակով զիջեն Մխիթարյանին կամ Օզիլին, Էմերին, միևնույն է, նախապատվությունը կտա երիտասարդներին: Թե ինչ տեղի ունեցավ «Արսենալում» Մխիթարյանի հեռանալուց հետո տեսան բոլորը։ Նույն պատկերն էր նաև «Մանչեսթեր Յունայթեդում»:Շատ դեպքերում Ժոզե Մոուրինյոն ստիպված էր լինում Մխիթարյանի փոխարեն հիմնական կազմում ընդգրկել Ռեշֆորդին կամ Լինգարդին, քանզի նրանք ավելի երիտասարդ էին և 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ անհրաժեշտ էր, որպեսզի Անգլիայի հավաքականի կադրերը մշտապես խաղան:

Տրանսֆերային վերջին գործարքից հետո վստահաբար կարող ենք ասել, որ Մխիթարյանը կայացրել էր և հիմա կայացրեց միանգամայն ճիշտ որոշում: Իտալական ֆուտբոլը էապես տարբերվում է անգլիականից: Ա սերիայում չկա այն արագությունն ու դինամիկան, որը բնորոշ է Պրեմիեր լիգային: Միևնույն ժամանակ իտալական թիմերը դավանում են ուժային և ինչ-որ տեղ կոպիտ ֆուտբոլ: Իտալիայում առանցքային է տակտիկական պայքարը: Ըստ բրիտանական մամուլի հայ ֆուտբոլիստը «Արսենալում» ստանում էր շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձ: Ակնհայտ է, որ ֆինանսական տեսանկյունից Մխիթարյանի Ա սերիա տեղափոխվելը հետքայլ է: Ուստի Մխիթարյանի այս որոշումը կարելի է որակել նաև բացառապես ֆուտբոլային: Մեծ ֆուտբոլում սա այն բացառիկ քայլերից է, երբ հանուն խաղի ֆուտբոլիստները ֆինանսական զոհողությունների են գնում:

Մեր ֆուտբոլիստի առաջ բացվել է միանգամայն նոր հորիզոն: Մխիթարյանը հայաստանցի այն բացառիկ ֆուտբոլիստն է, որ կխաղա եվրոպական թոփ առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում: Գերմանիայում Մխիթարյանը փայլեց, Անգլիայում նրա ելույթն ավելի համեստ էր, և հիմա հերթը Իտալիայինն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում