Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԱԱԾ-ն հայտնում է Գյումրիի քաղաքապետարանին ենթակա ՀՈԱԿ-ներում չարաշահումներ բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» և «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներում չարաշահումներ բացահայտելու մասին: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրությունը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով, 18 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում և, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կանխիկ, իսկ հետագայում նաև բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները՝ այդ կերպ հափշտակելով Գյումրիի համայնքապետարանի բյուջեից ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 32.000.000 ՀՀ դրամի գումարները:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մեկ այլ՝ «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Ա. Կ.-ը և հաշվապահ Ա. Պ.-ը 2009 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 6 անձանց ձևականորեն հրամանագրել են տարբեր հաստիքներում՝ համայնքապետարանի բյուջեից հափշտակելով 10.600.000 ՀՀ դրամի գումարները:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր, որոնցով ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում