Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի նստավայրից, «ողջունելով բարերարին Արցախյան հողում` երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա ներդրումը հայոց անկախ պետականության, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում»: Հանդիպման վերջում ԼՂ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակո Սահակյանը Ալբերտ Բոյաջյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: