ԱՄՆ-ի Սենթ Լուիսի կենդանաբանական այգու մասնագետների կողմից եզակի դեպք է գրանցվել: Թագավորական պիթոնի էգը ձվեր է դրել հուլիսի վերջին՝ արուի հետ հանդիպումից գրեթե երեսուն տարի անց, հայտնում է CNN-ը:
Օձը անուն չունի: Միայն գույքագրման համար՝ 361003: Կենդանաբանները վստահ են, որ օձը 62 տարեկան է: Եվ վերջին անգամ նրանք սողունին վանդակից դուրս են թողել 1980-ականների վերջին:
Թագավորական պիթոններն ունեն երկու առանձնահատկություն. անհրաժեշտության դեպքում ունակ են բազմանալ անսեռ ճանապարհով, և սերմնահեղուկը պահպանում են ավելի ուշ բեղմնավորման համար: Այնուամենայնիվ, մինչ այժմ ապացույցներ կային, որ սերմնահեղուկը պահպանվել է յոթ տարուց ոչ ավելի:
Այժմ ձվերը տեղադրվել են ինկուբատորում: Դրանք զարգանում են, և գիտնականները հույս ունեն գոնե մեկ օձ ստանալ դրանցից: Այդ ժամանակ նրանք կկարողանան պարզել, թե ինչպես է տեղի ունեցել վերարտադրությունը: